Մարտի 13-ին տեղի է ունեցել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել «Էրիքսոն» ընկերության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ընկերության փոխնախագահ, կառավարության և արդյունա¬բերության հետ հարաբերությունների գծով տնօրեն Ուլֆ Պերսոնի հետ։
ՀՀ դեսպանին ներկայացվել է «Էրիքսոնի» գործունեությունը համաշխարհային տարբեր շուկաներում, հեռանկարային ծրագրերը, կազմակերպվեց ընկերության վերջին գիտական մշակումների ցուցադրություն։
Դեսպան Ապիտոնյանը և «Էրիքսոնի» փոխնախագահը քննարկել են Հայաստանում ընկերության ծրագրերը, ինչպես նաև գործունեության ընդլայնման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև հեռուստատեսության թվայնացման և էլեկտրոնային առողջապահության ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։







































