Շակիրան նկարահանվել է Activia (Danone ընկերության պրոբիոտիկ կաթնամթերքի ապրանքանիշ) յոգուրտների գովազդային արշավում:
Հոլովակում Շակիրան պարում է անտառում՝ իր Dare (La la la) կատարման ներքո՝ խթանելու «Լավ զգալը սկսվում է ներսից» նշանաբանը:
Հոլովակը նկարահանվել է Բարսելոնում, որտեղ ներկայում բնակվում է կոլումբացի աստղը: Հոլովակի գլոբալ հեռարձակումը կսկսվի մարտի 16-ից:








































