Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում բացվելու է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գրասենյակը, որը փոխարինելու է ներկայումս գոյություն ունեցող կազմակերպության տեղեկատվական գրասենյակին։
«Վրաստանում ԵԽ-ի գրասենյակի բացման և դրա իրավական կարգավիճակի մասին» հուշագիրը ստորագրվել է Ստրասբուրգում։ Վրացական կողմից այն ստորագրել է ԵԽ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Մամուկա Ժգենտին և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը։
Հուշագրով հստակեցվում էր գրասենյակի նպատակները, մանդատն ու իրավական կարգավիճակը։ Այդ մանդատը տարածվում է Վրաստանի ողջ տարածքում։
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հուշագիրն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ ԵԽ գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության կողմից իրազեկվում է բոլոր անհրաժեշտ ներքին միջոցառումների իրագործման մասին։ Հուշագիրն ուժի մեջ է մնում գործարկվելուց մեկ տարի անց»։









































