Հասանքեյֆ քաղաքը հիմնադրվել է ավելի քան 12 հազար տարի առաջ հռոմեացիների կողմից, այժմ գտնվումէ Թուրքիայի Բաթման նահանգում։
Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել ջրասույզ անելու հնագույն քաղաքը «Իլիսու» խոշորագույն ջրամբարը կառուցելու համար։
Քաղաքը 1260թ․ ոչնչացվել է մոնղոլական արշավանքների ժամանակ, որից հետո վերականգնվել է և զարգացում ապրել Օսմանյան կայսրության ժամանակ։ Հասանքեյֆը հայտնի է իր քարանձնավային հատվածով, որ բաղկացած է շումերական, ասորական և բաբելոնյան ժամանակահատվածների մոտ 4000 քարանձավներից։
Որոշման համաձայն՝ արդեն այս ամիս քաղաքը ջրասույզ կանեն։ Կպահպանեն միայն 13-րդ դարի Արթուքլու կոչվող բաղնիքը․ այն կտեղափոխեն այլ վայր։