Թմրանյութերի անփույթ մաքսանենգը դիմել է ֆրանսիական Լե Կրեզո քաղաքի հիվանդանոց և բողոքել ստամոքսի ցավերից: Զննումից հետո նրան շտապ վիրահատել են և ստամոքսից 600 գրամ կոկաին հանել, հաղորդում է AFP-ը՝ հղում կատարելով ֆրանսիական դատախազությանը:
Դատախազության տվյալներով՝ վիրաբույժները ցնցվել են, երբ հայտնաբերել են, որ ցավի աղբյուրը թմրանյութերի փաթեթներն են:
Հիվանդանոցի անձնակազմը միանգամից ոստիկանություն է կանչել:
Հիվանդը գտնվում է հիվանդանոցում, վերականգնվում է վիրահատությունից հետո: Նա խոստովանել է, որ վերջերս է վերադարձել Հարավային Ամերիկայից, որտեղից էլ բերել է կոկաինը, գրում է mignews.com-ը:









































