Կիպրոսի Հանրապետության իշխանությունները «Ֆաթիհ» թուրքական հորատիչ նավի անձնակազմի անդամներին ձերբակալելու հրամանագիր են տվել, նավ, որը գտնվում է Կիպրոսի մերձակայքում՝ առափնա ծանծաղուտում հորատում կատարելու համար: Այդ մասին հունիսի 10-ին հայտնել է Demiroren թուրքական գործակալությունը:
Գործակալության տեղեկատվության համաձայնէ կարգադրագիրը միջազգային ուժ ունի: Ընդամենը ձերբակալման սպառնալիքի տակ է 25 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի պետական նավթընկերության հետ կապված ֆիրմաների աշխատողներ:
«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» «կառավարության» ղեկավար Էրսին Թաթարը դատապարտել է Նիկոսիայի այդ քայլը՝ այն համարելով անօրինական: Նա կոչ է արել կղզու հարավային մասի իշխանություններին՝ երկխոսություն սկսել և առկա բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր առափնյա ծանծաղուտի հանքավայրերի նկատմամբ կիպրաթուրքերի իրավունքները պաշտպանելու իր երկրի պատրաստակամության մասին, այդ թվում՝ զինուժի միջոցով։