Մալազիայի բնակչուհին կինոթատրոնում ֆիլմ դիտելու ժամանակ քնով է անցել և երբ արթնացել է, նկատել է, որ իր հմայիչ հարևանը բռնել է իր ձեռքը:
Facebook-ի անանուն խոստովանությունների կայքում աղջիկը պատմել է, որ միայնակ գնացել է «Ալադին» ֆիլմը դիտելու։ Կողքին նստած է եղել բարձրահասակ ու գեղեցիկ մի երիտասարդ։
Աղջիկը քնով է անցել երաժշտական համարներից մեկի ժամանակ, իսկ երբ արթնացել է, նկատել է, որ երիտասարդը բռնել է իր ձեռքը։ Աղջիկը փորձել է ձեռքը ետ տանել, սակայն տղան ամուր բռնել և բաց չի թողել։ Այդպես նրանք նստել են մինչև ֆիլմի վերջը։ Հետո տղան լուռ հեռացել է։
Աղջիկը ավելի ուշ գրել է, որ կարողացել է գտնել անծանոթ երիտասարդին․ նա հավանել է իր գրառումը։ Նրանք հանդիպել են և որոշել, որ ճակատագիրն է իրենց ծանոթացրել։








































