Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Մենք մնում ենք մեր սկզբունքայնության դաշտում. բարձր աշխատավարձով աշխատատեղերը խթանելը չպետք է հակադրության մեջ դնել հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքային պայմանների և նիստուկացի հետ ընդհանրապես»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ 2 մլն աշխատավարձ ստացողը իր գումարը չի ծախսելու Հայաստանում. «Նրանք իրենց հանգիստը, բուժումը կազմակերպելու են դրսում, հագուստները ձեռք են բերելու դրսից. ո՞ւմ սա հայտնի չէ, դա մեկից մեկ պարզ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































