Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը՝ «Իմ քայլի՞», թե՞ նախագահի. Ինչ է սպասվում հաջորդ «սերիաներում». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՍԴ անդամի թեկնածության հետ կապված գործընթացներում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ առաջարկել է Վահե Գրիգորյանի անունը, ում թեկնածությունը 2018-ին հանրապետական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն մեկ անգամ մերժել էր: Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ հանրային լուրջ դիսկուրս ծավալվեց՝ հիմնականում բացասական երանգավորմամբ:

Ահա այս առիթով իշխանության ներկայացուցիչները՝ հանձին վարչապետի, բավականին հետաքրքիր տակտիկա են որդեգրել. նրանք առաջ են քաշում այն թեզը, որ Գրիգորյանը ոչ թե իրենց, այսինքն՝ «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլի», այլ հենց նախագահի թեկնածուն է: Երեկ փաստացի այս մասին բացահայտ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Սա հետաքրքիր է այն առումով, որ նման կերպ նախ փորձ է արվում «սվաղել» այն թեման, որ նախագահի և վարչապետի միջև առկա է լուրջ տարաձայնություն:

Մյուս կողմից՝ սրանով փորձ է արվել ապաքաղաքականացնել, «ապաքաղպայմանագրացնել» ՍԴ ապագա դատավորին, թեպետ ակնհայտ է, որ Գրիգորյանի հարցում շահագրգիռ են հենց իշխանությունները: Այս ամենը հիշեցնում է նախորդ իշխանությունների այն գործելաոճը, երբ մի անհատի կամ իրենց քաղաքական շահերի համար հատուկ օրենսդրական փոփոխություններ էին անում, որպեսզի ամեն ինչ լինի «օրենքի տառին համապատասխան». թեման այնքան էին «ծամծմում», մինչև իրենց ցանկալի արդյունքին հասնեն:

Ի դեպ, չափազանց ուշագրավ էր ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը: Հնարավոր է, որ սա ուղղակի հաստատումն է օրեր առաջվա մեր այն տեղեկության, որ հաջորդ «սերիաներում» իշխանությունները փորձելու են ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա, ու հնարավոր լինի Վահե Գրիգորյանին «կարգել» ՍԴ նախագահ: Առաջին քայլերն իշխանություններն արդեն սկսել են. երեկ մի քանի հոգի հավաքվել էին ՍԴ առջև ու պահանջում էին Թովմասյանի հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում