Սաուդյան Արաբիայի իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» դաշինքի անդամներին և նրանց կողմնակիցներին չի արգելի հաջ և ումրա կատարել` չնայած թագավորությունում դաշինքը ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով «Մեքքա» թերթին:
«Հաջ և ումրու կատարելու վերաբերյալ հատուկ կանոններ գոյություն ունեն, որոնք թույլ են տալիս երկիր մուտքը»,-հստակեցրել է միգրացիոն ծառայության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ահմեդ էլ-Լահեյդանը:
«Եթե հատուկ կարգադրություններ չկան որևէ կոնկրետ մարդու վերաբերյալ, ապա տվյալ դեպքում երկիր մուտք գործելու հետ խնդիրներ չեն առաջանում»,- նշել է նա:









































