Ղրիմի իշխանությունները մոտ ժամանակներս կազգայնացնեն ինքնավար հանրապետության տարածքում գտնվող ուկրաինական պետական ընկերությունների, այդ թվում՝ «Չեռնոմորնեֆտեգազի» և «Ուկրզալիզնիցայի» (Ուկրաինական երկաթուղիներ) ունեցվածքը: Այս մասին հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը՝ փոխացնում է Interfax-ը:
Մասնավորապես, Թեմիրգալիևի խոսքով՝ «Չեռնոմորնեֆթեգազը» կճանաչվի հանրապետական ընկերություն: Ղրիմի սեփականության ներքո կանցնեն նրա բոլոր ակտիվները, այդ թվում՝ նավթահորատման աշտարակները: Ղրիմի տնօրինության տակ կանցնեն նաև երկաթուղու ակտիվները:
Թեմիրգալիևը հավելել է, որ մասնավոր ընկերությունները կշարունակեն աշխատել Ղրիմի տարածքում նախկին ռեժիմով:







































