Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ սահմանափակվում են մարդու իրավունքները օրենքների և կառավարության որոշումների տեսքով: Դիցուք, մենք ունենք կենսաթոշակի իրավունք և ապա սահմանում ենք դրա ստացման իրավունք: Արդյոք այդ առումով դուք աշխատո՞ւմ եք կառավարության հետ»,- ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ինչն է խթանում հասարակության մեջ առկա անհանդուրժողականությանը. «Այն շարունակաբար աճում է՝ նվազելու փոխարեն»:
Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասաց. «Ես ինձ վրա զգացել եմ. հենց քննադատությունը մեծացնում ես, դառնում ես հակահեղափոխական»:
ՄԻՊ-ի խոսքով՝ չի կարելի հասարակությանը բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների. «Սա վտանգավոր է: Հանրային գործիչները ևս պետք է այս ուղերձներ հղեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































