Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
««Կոնցեռն Դիալոգը» միջազգային փաստաբանական ընկերության տեղական կառույց է, և նրանք են որոշում, թե ով է ՀՀ-ում լինում իր կառույցի ներկայացուցիչը»,- ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի՝ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարի կարծիքով՝ խտրականության արգելքի տիրույթում է գործում այն, որ փաստաբանին պետք է հալածել՝ ինչ-որ մեկի շահերը պաշտպանելու համար. «Սա արդեն խտրականություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































