Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանին ՀՀ-ն վճարում է ժամը 250 դոլար. Արման Բաբաջանյանը՝ սփյուռքահայ գործարարի գործի մասին

Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ես շնորհակալության առիթ չունեմ պարոն Զեյնալյանին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ ցանկանում է բարձրացնել երկու հարց, որոնք կապ չունեն քննարկվող նյութի հետ:

«Մենք ենթադրում էինք, որ երկրում դրված փոփոխությունները կարող են նաև մի սփյուռքահայ գործարարի ճակատագիր փոխել, որի հետ մասնագիտությանս բերումով սկսել եմ առնչվել տարիներ ի վեր»,- ասաց պատգամավորը:

«Նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, ունեզրկել են այս մարդուն, նրա ընկերությունը սնանկ է ճանաչվել ամբողջ պետական համակարգի գործուն մասնակցությամբ»,- նշեց նա:

Արման Բաբաջանյանը հավելեց, որ այդ սփյուռքահայի գործով Հայաստանը այս պահին Միջազգային տնտեսական դատարանում է, և Հայաստանի շահերը այդ դատարանում ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը: Հայաստանի արդարադատության նախարարությունը շարունակում է այս ընկերության ծառայություններից օգտվել. «Այս ընկերության բաժնետեր է նաև Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը, որին մենք ժամը վճարում ենք 250 դոլար այս գործով»:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ սա խորը անհանգստության առիթ է. «Մենք չենք կարող հանդուրժել այս գործելաոճը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում