Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Պարոն Բաբաջանյան, շատ շնորհակալ եմ, որ ընթերցել եք հոդվածներս: Ես 2005 թվականից եմ սկսել գրել, երբ քննադատում էինք ԿԲ վարած քաղաքականությունը»,- հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա հավելեց, որ ամենևին չի ուզում ստանձնել պարոն Ջավադյանի փաստաբանի դերը. «Սակայն միայն այն փաստը, որ նա նախկին իշխանության օրոք է իր պաշտոնը ստանձնել, և դրա համար պետք է նրա ծառայությունից հրաժարվել՝ անկախ նրա պրոֆեսիոնալիզմից, ուրեմն եկեք նայենք նաև իմ կողմից շատ հարգված ձեր խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին. նա 2003-2015թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ զբաղեցնելով բարձր պաշտոն, 2018-19թթ. եղել է պարոն Ջավադյանի խորհրդականը: Այդ նույն տրամաբանությամբ էլ պետք է պարոն Խաչատրյանը ձեր շարքերում չլիներ, բայց շատ լավ է, որ նա ձեր շարքերում է»:
Բաբկեն Թունյանը նշեց, որ իր համար ամենակարևոր չափորոշիչը եղել է ֆինանսական կայունությունը հեղափոխության օրերին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































