Ուկրաինայի Գերագույն ռադան պահանջում է Ղրիմի խորհրդարանից անհապաղ վերանայել հանրաքվեի նշանակման մասին որոշումն ու անցկացնել այն՝ համապատասխան Ուկրաինայի սահմանադրության նորմերի:Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Մարտի 11-ին պատգամավորները 255 ձայներով աջակցություն են հայտնել համապատասխան հայտարարությանը:
Եթե մինչ մարտի 12-ը համապատասխան որոշում չընդունվի, խորհրդարանը կքննարկվի Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանի արձակման հարցը՝ ասվում է փաստաթղթում:
Պատգամավորները նաև դիմել են Վենետիկյան հանձնաժողով՝ կապված հանրաքվեի անցկացման մասին Ղրիմի խորհրդարանի որոշման հետ:
Խորհրդարանականները մեկ այլ ուղերձ էլ հղել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նշել, որ Ղրիմի խորհրդարանի գործողությունները հակասում են Սահմանադրությանը:









































