Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պետք է ուշադրություն դարձնել գործնական հատկանիշների վրա. «Տարիքը կարող է ազդել աշխատանքի որակի վրա, վտանգ ներկայացնել հասարակության համար: Օրինակ՝ 88 տարեկանը կարող է տիրապետել վարորդական բոլոր հնարքներին, բայց չկարողանալ ժամանաին արգելակել կամ ղեկը պտտել՝ ռեակցիայի խնդիր կա: Նա օբյեկտիվորեն չի կարողանա իր պարտականությունները կատարել անվնաս»:
Պատգամավորն առաջարկում է տարիքը դիտարկել խտրականություն, եթե դա չի կարող անդրադառնալ տվյալ աշխատանքի կատարման որակի վրա:
«Գեղեցիկ արտաքինն էլ չի կարելի համարել խտրականություն, որովհետև, օրինակ, սպասարկման ոլորտում դա նաև գործնական հատկանիշ է՝ սպասարկում իրականացնող անձը նաև իր արտաքինով պետք է նպաստի այդ ծառայության որակի բարելավմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































