Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան «Հերոսը և ժամանակը» փառատոնի ժամանակ պատմել է Չինգիզ խանի մասին ֆիլմ նկարահանելու իր ծրագրերի մասին, հաղորդում է «Ցարգրադը»:
Սցենարը հիմնված է Չինգիզ Այթմատովի մոնղոլ խանի մասին գրքի վրա: Ռեժիսորը ստեղծագործությունը «կիրգիզ և ռուս գրողի շատ լավ գիրք» է անվանել:
Այս պատմական կերպարն ապրել է 13-րդ դարում: Նա մոնղոլական կայսրության առաջին մեծ խանն էր:

«Սա հսկայական ֆիլմ է մի մարդու մասին, որին չեն սիրել այստեղ և Արևմուտքում, այն մասին, թե ինչպիսի մարդ է նա եղել»,- պատմել է սերբ ռեժիսորը:
« Որոշ կադրեր ստիպված կլնինենք նկարել կամ Սիբիրում կամ Կովկասում: Կա տեսարան, երբ Չինգիզ խանը մոտենում է գետին և պետք է սպասի, մինչև այն սառցակալի, որպեսզի հնարավոր լինի դրա վրայով անցնել», – պատմել է Կուստուրիցան:
Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը կարող է պատրաստ լինել «Հերոսը և ժամանակը» հաջորդ փառատոնին:








































