Tuesday, 23 06 2026
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

Կառավարության «զադնին»․ «Իմ քայլը» շարունակում է ՀՀԿ-ի «գիծը»

2017 թ. Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը և մի շարք հարակից օրենքներ, որով վերջնական հուն մտավ համայնքների միավորման-խոշորացման գործընթացը: Իշխանափոխությունից հետո այդ գործընթացը թերևս ժամանակավորապես կանգ է առել: Հատկապես որ հեղափոխությունից հետո գյուղացիները իշխանությունից պահանջում են համայնքների խոշորացման որոշումը ճանաչել անօրինական։ Ժողովուրդը իշխանություններին նման պահանջ ներկայացնելու իրավունքն ունի այն առումով, որ հեղափոխության օրերին իմքայլականները՝ որպես երկիրը քանդելու ամենակարճ ճանապարհներից մեկը, ներկայացնում էին համայնքների խոշորացման գործընթացը, որի իրականացումը սկսել էին հանրապետականները:

Հետհայացք նետելով համայնքների խոշորացման գործընթացում այսօրվա իշխանությունների, մասնավորապես այն օրերի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պահվածքին՝ բավականին հակասական պատկեր ենք ստանում: Համայնքների խոշորացման վերոնշյալ նախագծի քվեարկությունից առաջ վերջինս իր ելույթում նշել է, որ ճիշտ կլինի հնարավորինս արագ համապարփակ զեկույց ներկայացվի խոշորացման առաջին փնջի մասին` ինչ է տեղի ունեցել, քանի որ էմոցիոնալ դաշտում որոշում չի կարելի կայացնել։ «Մենք չենք մասնակցելու քվեարկությանը: Քանի որ համայնքի բնակիչների մոտ դժգոհություններ են առաջացել, ծրագիրը շարունակելու կամ դադարեցնելու մասին հարցը կքննարկվի ընտրություններից հետո»,-ասել էր նա։ Ընդդիմադիրի կարգավիճակում հերթական անգամ անդրադառնալով նույն թեմային՝ նա շեշտել էր, որ «գործող համակարգը խնդիրներ ունի: Կառավարությունը փորձնական ծրագիր է իրականացրել, որպեսզի հասկանա՝ ձեռնտու է համայնքների խոշորացումը, թե` ոչ: Հիմնական զեկուցողին հարց են տալիս՝ դա էֆեկտիվ է, թե՝ոչ: Ինքն ասում է՝ դե, մյուս տարվա վերջ կասենք՝ էֆեկտիվ է, թե`ոչ: Բա եթե պարզվի՝ էֆեկտիվ չի՞…»:

Հեղափոխության օրերին, թերևս ելնելով համայնքների խոշորացման առումով բնակչության ընդգծված դժգոհությունից, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մեկ անգամ չէ, որ հրապարակավ շեշտել են գործընթացը դադարեցնելու և միմիայն կամավորության սկզբունքով շարունակելու մասին:

Իշխանության գալուց հետո արդեն այս թեմայի առնչությամբ վերջիններիս տոնայնությունն ու շեշտադրումներն էապես փոխվել են, չնայած որ շարունակում են պնդել, թե նույն տեսակետին են: Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Սպասենք, տեսնենք, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու արդեն իսկ խոշորացված համայնքներում: Բայց այս փուլում մենք խոշորացում կանենք միայն այն համայնքներում, որոնց բնակիչները ցանկանում են դա: Հետևաբար, եթե կան համայնքներ, որոնք ցանկանում են, որ խոշորացում լինի, թող պաշտոնապես դիմեն կառավարությանը, և կառավարությունը, իհարկե, կընդառաջի»:

Զարմանալի է, բայց տարիուկես առաջ, երբ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, վերոնշյալ օրենքի քննարկման ժամանակ էլ գրեթե նույնն էր ասում. «Պետք է ուսումնասիրվի ու զեկուցվի արդյունքները»: Իր իշխանության գալուց 6-7 ամիս անց, արդեն վարչապետի կարգավիճակում, նույնն է ասում՝ «սպասենք, տեսնենք, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու արդեն իսկ խոշորացված համայնքներում»:

Արդյոք այդ ամսիներին ինքը վարչապետի կարգավիճակում չի՞ տեղեկացել խոշորացման արդյունքներին: Անհավանական է: Եթե արդյունքները դրական լինեին, ապա միանշանակ կհայտարարեր այդ մասին: Ստացվում է, որ համապետական գործընթացը, որ շոշափում է ամբողջ գյուղական բնակչության շահերը, ունի բացասական զարգացում ու հետևանքներ, այդուհանդերձ. նոր կառավարությունը, որի գլուխ կանգնածը ժամանակին բոյկոտում էր անգամ քվեարկությունը, այսօր փորձում է շարունակել ՀՀԿ-ի կիսատ թողածը: Դա նույնիսկ այն բանից հետո, երբ նրա՝ կամավոր խոշորանալու առաջարկը համայնքների կողմից մնացած անպատասխան:

Համայնքների միավորման-խոշորացման գործընթացը խիստ քննադատության է ենթարկվել նաև տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից: Նա ևս բազմաթիվ անգամներ արտահայտվել է այս թեմայով: «Համայնքների խոշորացման գաղափարն ընդհանուր առմամբ վատը չէ, բայց կարծում եմ, որ պետք է համոզված լինել, որ ինչ-որ բան փոխելուց լավ արդյունք է ստացվելու: Չիմանալով՝ արդյունքն ինչպիսին է, այդ պայմաններում գնալ փոփոխությունների՝ լուրջ չէ: Գաղափարը լավն է և հնարավորություն է տալիս տնտեսել միջոցներ: Մինչև հիմա բնակիչներին հստակ չեն բացատրել համայնքների խոշորացման առավելությունների ու թերությունների մասին։ Ավելին՝ հաշվի չեն առել նրանց ցանկությունները։ Մենք ծրագրում ենք ամրապնդել հանրաքվեների ինստիտուտը և նման ծրագրերն անցկացնել՝ բացառապես հաշվի առնելով տեղի բնակչության ցանկությունը»,- գրեթե միշտ այս տեսակետն է ներկայացրել Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ «խոշորացման տերմինը հաճախ իրականացվել է բառիս իսկական իմաստով: Ես այստեղ հակված եմ կիրառելու համայնքների միավորում տերմինը, որովհետեւ միավորումը կամավորություն է ենթադրում, իսկ խոշորացումը արհեստական և վարչահրամայական ուղղություն ավելի շատ ունի: Շատ են իրեն ուղղված նամակներն ու դժգոհությունները: Բազում խոշորացված համայնքների առանձին համայնքներ խնդրում են իրենց դուրս հանել համայնքի կազմից: Այս խնդիրները պետք է ոչ թե ծածկել ու ասել՝ եղածը եղած է, այլ պետք է հասկանալ՝ ինչի՞ հետևանքով: Իհարկե, միջազգային պարտավորություններ էլ ունենք այդ ծրագրերի շարունակականության հարցում, ուստի պետք է անհատական մոտեցում ցուցաբերեն, ոչ մի գյուղի խնդիր չպետք է անտեսված լինի: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այսուհետ չեն լինի այնպիսի միավորումներ, որոնք տեղի կունենան՝ առանց համայնքների, բնակիչների շահը հաշվի առնելու, առանց քննարկելու»: Ավելին՝ պրն Պապիկյանը, դեռ անցած տարի Արարատի մարզի գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ անկեղծանալով, բառացիորեն ասել էր, որ համայնքների նման խոշորացումն էշություն է, և բացառել էր գործընթացի նման շարունակությունը:

Նման հայտարարություններից ու հավաստիացումներից հետո, բնականաբար, զուտ մարդկայնորեն, անհասկանալի կլիներ, որ հանրապետության վարչապետը կամ համապատասխան նախարարը նայեին գյուղացիների և ընդհանրապես մարդկանց աչքերին ու ասեին, որ համայնքների խոշորացումը շարունակվելու է: Հետևաբար օրերս Արարատի մարզ է գործուղվել նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, որը մարզպետի ընկերակցությամբ հանդիպել է գործող գյուղապետերին և հայտարարել, որ համայնքների միավորումը շարունակվելու է և, չսպառնալով հանդերձ, խստագույնս զգուշացրել է վերջիններիս՝ չխոչընդոտել գործընթացը: Պրն Գիլոյանը չի էլ թաքցրել, որ խոշորացման առումով դժգոհությունները շատ են: Այդուհանդերձ. պահանջ է, պետք է կատարվի:

Ու չնայած վարչապետի բարձրությունից, նախարարի մակարդակով արված հայտարարություն-հավաստիացումներին, որ այսուհետ համայնքների միավորման հարցերը լուծվելու են միմիայն կամավորության սկզբունքով, պարզվում է, որ կառավարությունում որոշված է նաև Արարատյան դաշտի երկու մարզերի համայնքների խոշորացման նախնական օրը. սեպտեմբերի 29-ին է դա տեղի ունենալու, եթե արտակարգ իրավիճակներ չլինեն: Հաշվի են առել նաև ժողովրդական հնարավոր դժգոհություններն ու բողոքի ալիքը, և այդ առումով հանձնարարվել է ԱԱԾ-ին «աչալուրջ լինել»: Նոր, թավշյա պետություն, երկիր են սարքում ու ժողովրդի լյլյա-լյուլյուն լսելու ժամանակ չկա: Շատ էլ որ հեղափոխության օրերին հեղափոխականները ոգևորվել, մի երկու բան ավել են ասել: Ոչ իմիջիայլոց նշենք նաև, որ ամեն ինչ բացարձակապես նույն հանրապետականների սցենարով է: Միակ տարբերությունն այն է, որ սրանք նախատեսել են Արարատյան դաշտում միավորել տասական գյուղ:

Տեղի ունեցողից կարելի է երեք հետևություն անել. կամ Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլի»՝ առ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ունեցած հարգանքն է, որ չեն շեղվում նրանց գծից, կամ ՀՀԿ-ի կողմից իրականացվող համայնքների խոշորացման ծրագիրը, իրոք, լավն է, և Փաշինյանն ու իր թիմը այն քննադատելիս պարզապես մանիպուլյացիայով էին զբաղված, կամ էլ կա անտեսանելի ուժ, որ պարտադրում է Հայաստանի իշխանություններին՝ շարժվել իր թելադրանքով: Բոլոր դեպքերում փաստ է, որ «Իմ քայլը» Փաշինյանի գլխավորությամբ խաբել է ժողովրդին: Վերջինս էլ կամաց-կամաց դուրս է գալիս թմբիրից ու սկսում է հասկանալ, որ «Իմ քայլը» ՀՀԿ-ից առաջնահերթ ժառանգել է «խաբելու արվեստը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում