YouTube-ը, PayPal-ը և Gmail-ն անհասանելի են դարձել ամբողջ աշխարհում՝ Google Cloud-ի անջատման պատճառով, հաղորդում է CNBC-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Google-ի «ամպիկի» հետ կապված խնդիրներն առնչվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի բնակիչներին։
Նշվում է, որ Google-ում հայտարարել են, պատճառը ցանցի ծանրաբեռնվածությունն է։
Ընկերությունում խոստացել են առաջիկայում վերականգնել ծառայության աշխատանքը։









































