«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Յորգ Մոյթենը երկրի կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ, Բունդեսթագում ԳՍԴԿ խմբակցության ղեկավար Անդրեա Նալեսի երկու պոստերը լքելու մասին հայտարարությունից հետո, Եվրոպական պառլամենտի վերջին ընտրություններում կուսակցության ձախողման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, ոչ ոքի չի հետաքրքրում Նալեսի հրաժարականը և այն, թե ով կզբաղեցնի նրա տեղը:
«Ով այս երկրում, վերջապես, պետք է հրաժարական տա, դա Անգելա Մերկելն է և ամբողջ կառավարությունը»,- ասել է Մոյթենը:








































