Վրաստանի Կախեթի շրջանում կկառուցվի 5 մ/Վտ հզորությամբ առաջին արևային էլեկտրակայանը։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրանովան՝ ընդգծելով, որ Կախեթի շրջանն այս հարցում կարող է իր ծանրակշիռ խոսքը հնչեցնել։
Կախեթիում ներդրումային համաժողովի ժամանակ նախարարն ասել է, որ ծրագիրը շուտով կմեկնարկի։
Առաջիկայում 30-50 մ/Վտ հզորության արևային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ մրցույթ կհայտարարվի։