Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Ինչ է կատարվում. Ինչու էր անտրամադիր Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԵՏՄ վերջին գագաթաժողովը Հայաստանի համար, ըստ ամենայնի, դրական ընթացք չի ունեցել։ Նման դատողության հիմքն ամենևին էլ չճշտված տեղեկությունները չեն, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են իշխանության ներկայացուցիչները, երբ փաստարկված քննադատում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը որևէ հարցում։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանին Նուր-Սուլթանում, ըստ էության, «մեկուսացրեցին»՝ բացառությամբ նրա, շքանշաններ հանձնելով ԵՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին։ Սա մի կերպ հնարավոր է վերագրել արարողակարգային անհարթություններին։

Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ավելի լուրջ պատճառով, ինչի հետևանքով ԵՏՄ գագաթաժողովի մասին որևէ գրառում չարեց անգամ իր ֆեյսբուքյան էջում կամ կառավարության վերջին նիստի մեկնարկին հարկ չհամարեց անգամ խոսել Նուր-Սուլթանում տեղի ունեցած հոբելյանական նիստի մասին, որն, ի դեպ, նախագահում էր հենց Հայաստանի վարչապետը։

Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետին առավելապես հուզում է այն հանգամանքը, որ չի հաջողվում հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո նկատվող ճգնաժամը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանն, ըստ էության, զիջեց իր դիրքերը՝ ամիսների ընթացքում այդպես էլ չստանալով Մոսկվայի աջակցությունը, Մարտի 1-ի գործով երկու կարևոր ֆիգուրանտներ գտնվում են Ռուսաստանում, ու չկա որևէ հեռանակար, որ նրանք կարտահանձնվեն Հայաստան, ավելին՝ հավաստի լուրերի համաձայն՝ մեր դաշնակից երկրում քաղաքական ապաստան է ստացել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Այս բոլոր փաստերը պատահականություն չեն ու գալիս են լրացնելու Հայաստանի նոր իշխանության հանդեպ Մոսկվայի վերաբերմունքը, որը ջերմ կամ դաշնակցային անվանել ուղղակի հնարավոր չէ։ Նուր-Սուլթանում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման հնարավորության մասին ամենևին էլ նախկինները կամ ընդդիմադիր մամուլը չէին հայտնել, այդ լուրը շրջանառու էր դարձրել Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որից հետո տիրաժավորվել էր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նուր-Սուլթանում այդ հանդիպումը, սակայն, չկայացավ ու առնվազն անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների «մուննաթը» մամուլի ու ընդդիմության վրա։

Իհարկե, հայտնի ճշմարտություն է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սակայն կարծում եմ՝ այս դեպքում իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչո՞ւ են դրանք կորցրել իրենց բնականոնությունը, ինչը կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար, նաև՝ ԼՂ կարգավորման գործընթացում։ Իշխանությունները շարունակում են լռել, սակայն ակնհայտ է, որ Պուտինին սիրաշահելու քաղաքականությունը սպառել է իրեն, որովհետև վարչապետի հրապարակային հռետորաբանությունն, ըստ էության, կապ չունի իրական քաղաքականության հետ, որի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը միայն խորանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում