«Անցումային արդարադատության մասին այսօր խոսում են բոլորը՝ և՛ հասկացողները, և՛ չհասկացողները, վեթինգի մասին խոսում են բոլորը՝ և՛ հասկացողները, և՛ չհասկացողները, ԼՀԿ-ն առաջարկել է վեթինգի գաղափարը, ասում են տվեք առաջարկներ, ասում ենք՝ ում տանք, պատասխան չկա, ասում են՝ գրում ենք նախագիծ, հարցնում ենք՝ ով է գրում, պատասխան չկա: Խնդրում եմ, եթե իմանաք՝ ով է գրում այն, մեզ տեղեկացրեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը ենթադրում է, որ բերելու են մի նախագիծ, որի հիման վրա նոր ներկայացնելու ենք առաջարկներ:









































