Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Տխուր պատկեր է. ՓՊ նախագահը խտրական վերաբերմունք ունի մարդկանց և մարդու իրավունքների վերաբերյալ

Վերջին օրերին բավական լուրջ քննարկումներ են ընթանում Հայաստանի կողմից ապագայում վավերացվելիք՝ Եվրոպայի խորհրդի Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի շուրջ, որն այլ կերպ կոչվում է Ստամբուլյան կոնվենցիա, քանի որ ընդունվել է 2011 թ. մայիսին Ստամբուլ քաղաքում։

Ապագայում նախատեսվում է, որ Հայաստանը պետք է վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ պետք է վավերացվի, և այդ հարցն իրենց օրակարգում է։ «Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, ինչը շատ ոգևորիչ է»,- հանդիպման ժամանակ ասել էր նախարար Բաթոյանը։ Նա էր, որ կոնվենցիայի վավերացման գործընթացին զուգահեռ կարևոր է հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի ընտանեկան և կանանց նկատմամբ բռնությունների ամբողջական պատկերին, ինչը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, սակայն, կարծում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել: Ըստ ՓՊ նախագահի՝ Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։ Նշված կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե կատարողը բնակվո՞ւմ է կամ բնակվե՞լ է տուժողի հետ նույն բնակարանում։ «Սրանից հետևում է, որ՝ ա) Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև նույն սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք, բ) ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:

Նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: Այսինքն՝ Սահմանադրության իմաստով ընտանիք է համարվում արական և իգական սեռի անձանց ամուսնական միությունը, եթե պահպանվել են ամուսնական տարիքին և ամուսնության կարգին վերաբերող օրենսդրական պահանջները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, ի կատարումն Սահմանադրության նշյալ պահանջի, սահմանում է ամուսնության կնքման թե՛ պոզիտիվ և թե՛ նեգատիվ պայմանները (ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները): Ընդ որում,՝Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը: Ավելին՝ Ընտանեկան օրենսգրքի հետագա շարադրանքում հստակորեն տարանջատվում է նաև երեխայի ծնողների սեռային պատկանելությունը՝ բացառելով նույնասեռ անձանց կողմից երեխայի որդեգրման հնարավորությունը: Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է դառնում, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին»,-եզրակացրել է ՓՊ նախագահը։

Ընդդեմ կանանց կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հոգնել է անդրադառնալ փաստաբանների պալատի նախագահի միակողմանի ու խտրական արձագանքներին։ Տիկին Հովհաննիսյանի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն պետք է վավերացվի, այլև ՀՀ ամբողջ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին: «Հատկապես ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրությունը, որտեղ զուգընկեր տերմինը փոխարինվեց և չի դիտարկվում որպես հարաբերություն ընտանեկան բռնության կոնտեքստում, և շատ կանայք տուժում են նրանից, որ նրանց օգնություն, աջակցություն չի ցուցաբերվում որպես ընտանեկան բռնության կրողի»,- ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանը, անդրադառնալով Արա Զոհրաբյանի վերլուծությանը, նկատեց. «Ես արդեն հոգնել եմ պարբերաբար արձագանքել փաստաբանների պալատի նախագահի խտրական հայտարարություններին։ Նա շատ հաճախ խտրական հայտարարություններ ու գրառումներ է կատարում նաև ԼԳՏԲ անձանց դեմ։ Մասնավորապես, ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության շրջանակներում Փաստաբանների պալատի նախագահն ունեցել է շատ բացասական դերակատարություն, որի հետևանքով մենք ունեցել ենք շատ լուրջ թերություններով օրենք», ապա հավելեց. «Եվ շատ ցավալի ու տխուր է այս պատկերը, քանի որ փաստաբանները կոչված են մարդու իրավունքները պաշտպանելու, Փաստաբանների պալատը յուրովի իրավապաշտպան կառույց է, և քանի դեռ ՓՊ նախագահը նման խտրական վերաբերմունք ունի մարդկանց և մարդու իրավունքների վերաբերյալ, նման թյուրըմբռնումներ, ապա ես չգիտեմ, թե այդ պալատը ինչպես է գործում առհասարակ»։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ կոնվենցիայի վավերացման աշխատանքներով զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քայլերը հստակ են այդ ուղղությամբ, քանի որ մեր զրուցակցի խոսքով՝ դա անմիջականորեն առնչվում է զոհերի հետ աշխատանքին, նրանց պաշտպանությանը և նրանց անվտանգությանը։

Հիշեցնենք, որ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թ. մայիսի 11-ին Ստամբուլում: Այն ուժի մեջ է մտել 2014 թ., և այժմ արդեն այն վավերացրել է ԵԽ 28 անդամ, Հայաստանի հետ միասին՝ ստորագրել է 17 անդամ երկիր:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում