ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդներից ոչ մեկը Ռուսաստանի հանդեպ նման կոշտ քաղաքականություն չի վարել, ինչպես ինքը։
Այս մասին նա հայտնել է լրագրողներին մինչև Վաշինգտոնից Կոլորադո Սփրինգս մեկնելը:
Նա նշել է, որ ինքը աննախադեպ կոշտ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ և այժմ դեմ է հանդես գալիս «Հյուսիսիսիային հոսք-2» գազամուղի շինարարությանը:
Թրամփը հավելել է, որ չնայած այդ կոշտ վերաբերմունքին՝ ինքը, այնուամենայնիվ, կամենում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Չինաստանի, Եվրոպայի և նույնիսկ Իրանի հետ հարաբերությունները։
Asked about report that Navy was asked to move a ship named after John McCain during his recent trip to Japan, Trump denies involvement, but goes on to trash John McCain pic.twitter.com/vDYthPxUIC
— Aaron Rupar (@atrupar) May 30, 2019









































