Ղրիմը ստեղծել է ինքանավար հանրապետության անվտանգության սեփական ծառայություն: Այս մասին հաղորդում է «Ղրիմ Ինֆորմ» գործակալությունը:
Գերատեսչությունը ստեղծվել է ինքնավար հանրապետությունում Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր վարչության հիման վրա:
Տեղեկատվության համաձայն՝ Ղրիմի անվտանգության ծառայության ստորաբաժանման ներկայացուցիչների ժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշում է կայացրել նաև մասնակցել Ղրիմի ինքնավար հանրապետության խաղաղության և ժողովրդի անվտանգության ապահովման, ինքնավարությունն արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու հարցերին:







































