«Հայկական ժամանակը» գրում է, որ Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդ է սահմանել` վարելով ամենաբարձր միակնանի հեծանիվ:
Այժմ նա պատրաստվում է երկրորդ ռեկորդին։
«Սերտիֆիկատը մի քանի օր առաջ եմ ստացել, իրենց պաշտոնական կայքում էլ կա։ Հեծանիվը ես ու հայրս ենք սարքել»,– «Հժ»-ին պատմել է Խաչատրյանը։
«Այժմ նա փորձում է 30 վայրկյանում բարձրանալ ավելի քան 56 աստիճան։ Փորձերի ժամանակ դա ստացվել է, մնում է պաշտոնապես արձանագրի և ուղարկի «Գինեսի»” ռեկորդների հանձնաժողովին»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































