Երկուշաբթի Փարիզում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևին:
Հանդիպմանը ներկա են եղել համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) , ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպմանը կողմերն իրենց անհանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ և քննարկել են կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացիկ վիճակը:
Ադրբեջանի արտգործնախարարը բանակցությունների տապալման մեղքը դարձյալ բարդել է հայկական կողմի վրա և պատրաստակամություն հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիր:









































