Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ իրենք առաջարկում էին հարցը մտցնել նստաշրջանի օրակարգ, որպեսզի ամբիոնից ներկայացվեին այն պնդումները, թե սա ազգային անվտանգության սպառնալիք է. «Բայց այդ հիմնավորումները չկան»:
«Իսկ Էդմոն Մարուքյանը եղել է «Ելք» դաշինքի առաջնորդը՝ 1-ին համարը, և կվկայակոչի «Ելք» դաշինքի գործունեության մասին փաստեր՝ երբ ուզի և ինչքան ուզի»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին՝ ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































