Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի դեմ գրոհի լեգիտիմացման հնգամյակը. պարտքի ցուցակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնում է Նուրսուլթան՝ Ղազախստանի նորանուն մայրաքաղաք, որը նախկին Աստանան է, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ հոբելյանական Վեհաժողովը: Լրանում է ԵԱՏՄ ստեղծման հնգամյակը և մայիսի 29-ին այդ կապակցությամբ Ղազախստանում են հավաքվում ԵԱՏՄ ղեկավարները: Իհարկե, առանձին քննարկման և գնահատման հարց է, թե ինչ տվեց ԵԱՏՄ-ն Հայաստանին: Ինչ խլեց Հայաստանից՝ բավականին ակնառու է, իսկ թե ինչ տվեց՝ մեծ հաշվով, լավագույն դեպքում՝ հարաբերական: Ըստ էության, ԵԱՏՄ-ն Հայաստանին «տվեց» ապրիլյան քառօրյա պատերազմ, որը սկսեց ինտենսիվ կերպով հասունանալ այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ այդ կազմակերպության անդամ: Ընդ որում՝ այստեղ էական էր գուցե ոչ այնքան դառնալը, անդամակցելը, որքան այն, թե ինչպես դա տեղի ունեցավ:

Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցեր ինքնիշխան քաղաքականության դրսևորումով, և ոչ թե «մեկ գիշերում», երբ սեպտեմբերի 3-ի առավոտյան անգամ ՀՀԿ-ականների համար էր անակնկալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ապա այդ անդամակցության քաղաքական շրջանակն ու ազդեցությունը կարող էր բոլորովին այլ լիներ, չէր առաջանա ճգնաժամ Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության հետ հարաբերությունում: Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ գլխավոր նպատակը այդ ճգնաժամն էր, ոչ թե Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին:

Դրա մասին էր վկայում այն, որ բուն անդամակցության գործընթացը սեպտեմբերի 3-ից հետո ձգվեց մոտ մեկուկես տարի, այսինքն՝ Հայաստանին չէին շտապում ներառել «ընտանիք»: Որովհետև հիմնարար խնդիրը Եվրամիության և ԱՄՆ հետ հարաբերության հարցում ճգնաժամ առաջացնելն էր, Հայաստանին սուբյեկտությունը ոչնչացնելը, զուգահեռ՝ Թեհրանին «հղվող» համապատասխան «ուղերձով»: Այդ ամենի նպատակն էր առաջացնել տոտալ անվստահություն Հայաստանի ռազմա-քաղաքական սուբյեկտության հանդեպ և ըստ այդմ չեզոքացնել այն հնարավոր հակազդեցությունը, որ այլ աշխարհաքաղաքական կենտրոններ Երևանի հետ գործակցությամբ կարող էին ունենալ արցախյան գոտում պատերազմ թույլ չտալու հարցում:

Այդ տեսանկյունից, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, անկասկած, վերագնահատեցին իրավիճակը և վտանգը՝ փոխելով իրավիճակի հանդեպ վերաբերմունքը, սակայն բաց թողնված մոտ մեկուկես տարին անշուշտ թողեց իր ազդեցությունը տարածաշրջանում այնպիսի իրավիճակի ձևավորման հարցում, որտեղ պատերազմը, մեծ հաշվով, դարձավ անխուսափելի: Սակայն այստեղ թերևս կա մի հանգամանք՝ Նահանգները, գուցե գնահատելով այդ իրողությունը, փորձեցին որոշակիորեն կատարել քայլեր, որոնք կարագացնեն իրադարձությունների ընթացքը՝ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակին զրկելով պատերազմական օպերացիան և տարածաշրջանում հայկական ստատուս-քվոն փոխելու գործողությունը ավելի հանդարտ և մանրամասն պլանավորելու հնարավորությունից: Հետաքրքիր է, որ Ադրբեջանն ագրեսիայի դիմեց Վաշինգտոնում միջուկային վեհաժողովից անմիջապես հետո, ուր կանչվել էր նաև Իլհամ Ալիևը և, ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանի առաջ կոշտ ձևով դրվելու էր հրադադարի պահպանման մեխանիզմի հարցը: Այն մեխանիզմի, որը Բաքվի առաջ արդեն անխուսափելիորեն դրվեց ապրիլյան քառօրյայից հետո՝ Վիեննայում, թեև հետագայում մի շարք արտաքին և ներհայաստանյան գործոնների բերումով մեկ-երկու ամիս անց լղոզվեց և հայտնվեց անորոշ վիճակում: Ապրիլյան քառօրյային ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ մեր «դաշնակիցների» պահվածքը լիովին մատնեց այդ նախագծի նպատակը՝ «լեգիտիմացնել» Հայաստանի դեմ պատերազմը:

Բնականաբար, ագրեսիան Արցախի դեմ ագրեսիա է նաև Հայաստանի դեմ: Խոշոր հաշվով, Ղազախստանի մայրաքաղաքում «հայաստանյան դիտանկյունից» նշվում է հենց այդ իրողության հնգամյակը: Այդ ընթացքում, իհարկե, Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը, որի առաջնորդը, սակայն, հայտարարել է, որ Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հանգամանքը: Սա բավականին բազմիմաստ և հարցեր առաջացնող դիրքորոշում էր, հատկապես երբ համադրվում էր դեռևս ընդդիմադիր Փաշինյանի դիրքորոշումների հետ:

Մյուս կողմից՝ հարցն իհարկե ունի մի շարք նուրբ ասպեկտներ, և անկասկած է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի համար առանցքային արտաքին քաղաքական հարցերի ստրատեգիական լուծումների գեներացիան Հայաստանի ներսում կատարվող փոփոխությունների մեջ է, ըստ այդմ դրանք արտաքին շոկերից հնարավորինս ապահովագրելու մեջ: Զուտ մարտավարական առումով սա խնդիր է, ընդ որում՝ դեռ նույն ապրիլյան պատերազմից հետո առաջացավ անհրաժեշտություն, ինչի մասին խոսել ենք նաև այդ պատերազմից հետո:

Վերջին հաշվով, թավշյա հեղափոխությունը հնարավորություն է, որպեսզի Հայաստանն իր «դաշնակիցների» առաջ դնի «պարտքի» ցուցակը: Խոշոր հաշվով, Հայաստանը ստացել է դիրքային առավելություն: Կօգտագործի թե ոչ, կամ ի՞նչ արդյունավետությամբ կօգտագործի, դա իհարկե հարց է, սակայն ստացված հնարավորությունն ակնհայտ է, և պետք չէ շտապել դուրս գալու հարցում, պետք է փութալ և ջանալ հնարավորությունն ու առավելությունն օգտագործելու հարցում: Ընդ որում՝ այստեղ սեղանին առավել քան եվրասիական խնդիրներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում