Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, առաջարկվում է կենսաթոշակառուների լիազորագրի ժամկետը մեկ տարուց երկարաձգել մինչև 15 տարի, ինչը, սակայն, գլխադասային հանձնաժողովը մերժել է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ, այո՛, կա նույնականացման խնդիր. «Սակայն որտե՞ղ մենք պետք է քննարկենք խնդիրը, եթե ոչ՝ այս դահլիճում»:
Նրա խոսքով՝ լուծումները բազմաթիվ են, և հանձնաժողովում քվեարկությունը վկայում է, որ այս հարցում միակարծիք մոտեցում չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































