Մադամ Տյուսոյի թանգարանում ցուցադրվել է ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի մոմե պատկերաքանդակը: Սակայն օգտատերերի մեծամասնությանը այն դուր չի եկել, հաղորդում է CNN-ը:
«Ես ատում եմ Արիանայի նոր մոմե պատկերաքանդակը: Սա նրա դեմքը չէ: Նա աշխարհի լավագույն երգչուհին է, և սա ամենն է, ինչ դուք կարողացել եք անել»,- գրել է օգտատերերից մեկը:
Օգտատերերը մոմե երգչուհուն համեմատել են ամերիկացի պարողի՝ նրա եղբոր հետ «Սա Ֆրենկի Գրանդեն է՝ կեղծամով»:
Մեկ այլ աղջիկ գրել է. «Ես ավելի նման եմ Արիանա Գրանդեին, քան նրա մոմե արձանը»:
Գրանդեն նույնպես ուշադրություն է դարձրել իր մոմե պատկերաքանդակին և ոչ միանշանակ գրել է. «Ես պարզապես ուզում եմ խոսել»:







































