Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետեւ տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդեմ դատական համակարգի կազմակերպված հանրահավաքին, որտեղ կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հանդես էր եկել բռնության կոչերով:
«Ղալաթ էին անում: Այսինքն պետք է բանտարկվե՞ր, վճիռ է կայացվել դատարանի, որ անձը մեղավոր է, եւ պետք է դատապարտվի: Պետք է լինի համապատասխան քննություն, եւ այդ քննություն ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինի»,- ասաց Ավինյանը եւ ավելացրեց, որ ինքը դավադրությունների տեսություններին չի հավատում:









































