Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ստեփան Մարգարյանը չի ցանկանում Ծառուկյանին համեմատել ո՛չ Իվանիշվիլիի, ո՛չ էլ Յանուկովիչի հետ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն արդյունավետ է գնահատում այդ կուսակցության նախաձեռնած հանդիպումները այլ կուսակցությունների հետ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «միասնական քաղաքական և տնտեսական օրակարգ կազմելու և դրան հասնելու «ճանապարհային քարտեզ» ձևավորելու նպատակով» կոնսուլտացիաներ է նախաձեռնել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որի շրջանակներում անցած շաբաթ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանյանը և Ս. Մարգարյանը հանդիպել էին Դաշնակցության ղեկավարների՝ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Վաղն արդեն ԲՀԿ ղեկավարությունը կհանդիպի ՀԱԿ-ի ղեկավարության հետ, հետո՝ «Ժառանգություն» կուսակցության հետ:

«Հանդիպումների այս շարքը ես գտնում եմ շատ արդյունավետ, առաջին հանդիպումը Դաշնակցության հետ բավականին արդյունավետ էր, շատ երկար քննարկվեց, մոտ մեկուկես-երկու ժամ մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք հուզում էին կողմերից որևէ մեկին՝ առանձին-առանձին»,- ասաց Ս. Մարգարյանը:

Ս. Մարգարյանը խուսափեց ուղղակիորեն պատասխանել, թե ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ կառավարության անվստահության կամ ընդհանուր իշխանափոխության հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ: «Որևէ հարց հենց այնպես քննարկելու համար չի լինում: Իսկ ով ասեց, որ չի քննարկվում, այդ հարցը քննարկվում էր վաղուց, այդ հարցի մասին ևս մենք խոսել ենք և առաջիկայում անելիքների մասին կլինի հայտարարություն: Դա առանձին վերցրած հարց չէ, դա կախված է բազմաթիվ գոծոններից: Մենք կառավարության փոփոխություն ասելով՝ հասկանում ենք այնպիսի կառավարություն, որն ունենա աշխատանքի որոշակի սկզբունք, աշխատանքի որոշակի գաղափարախոսություն: Օրինակ՝ տնտեսական բնագավառում ինչպիսի քաղաքականություն ենք ենթադրում նոր կառավարություն ունենալու պարագայում և ինչը չի բավարարում այս կառավարությունից: Մինչև չլինեն այս կամ այն բնույթի հարցերը, թե ինչպիսին ենք ուզում լինի կառավարությունը, անիմաստ է խոսել այդ մասին»,- ասաց նա:

Ս. Մարգարյանը նաև չպատասխանեց հարցին, թե քննարկե՞լ են արդյոք նախագահի հրաժարականի հարցը: Իսկ դիտարկմանը, թե Գ. Ծառուկյանի այդ հանդիպումները կարծես թե նպատակ ունեն ապացուցելու, որ նա նման է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե նպատակ կա փչացնել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ համեմատությունը: «Այդ մասին այնքան խոսվեց: Ես հասկանում եմ, որ որոշակի նպատակային բան կա փչացնելու Տեր-Պետրոսյանի կողմից ասած այդ թեզը: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները ուզում են փչացնել դա, բայց այնքան ենք խոսել, որ հիմա անիմաստ է խոսելը: Իհարկե, ոչ: Այս գործընթացը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան հանրահավաքն էր»,- պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:

Բայց չէ՞ որ Գ. Ծառուկյանին համեմատում են նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ով այդ երկրում եղել է քրեաօլիգարխիկ համակարգի կլաններից մեկը: «Անիմաստ եմ համարում այդ մասին խոսել, և ես չեմ լսել այդպիսի համեմատություն»,- եզրափակեց Ս. Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում