Չարլի Շինը բաց է թողել «Ցասման կառավարում» սերիալի մի քանի աշխատանքային օր: Այս մասին հայտնել է Lionsgate ստուդիայում The Hollywood Reporter-ի աղբյուրը:
Շինը հայտնի է թմրանյութերի հետ կապված իր խնդիրներով: Ավելի վաղ նրան սկանդալի պատճառով վռնդել էին մեկ այլ՝ «Երկուսուկես մարդ» բարձր վարկանիշ ունեցող սերիալից:
Աղբյուրի տվյալներով՝ Շինն արդեն բացակայում է մի քանի օր, ինչի հետևանքով թիմը ստիպված է փոխել գրաֆիկը կամ երկխոսությունները նկարահանել առանց դերասանի մասնակցության:
Շինի գործընկերներն իրենց դժգոհությունն են արտահայտել ստուդիային և սպառնացել խափանել նկարահանումները, եթե սկանդալային դերասանը չվերադառնա:
Շինի մամլո քարտուղարը հերքել է այդ տեղեկությունն ու հայտարարել, որ նկարահանման օրերի տեղափոխությունը կապված է խմբի այլ մասնակցի հիվանդութամբ, իսկ Շինն անձամբ պատրաստ է նկարահանման դուրս գալ արդեն այսօր:










































