Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Շալանդը նշեց:
«Թիմը ֆիզիկական լավ վիճակում չէր գտնվում: Հավաքականն իր լավագույն խաղը չխաղաց Ռուսաստանի դեմ հանդիպմանը: Հիմա կարող եմ խոսել միայն վիճակագրության մասին: Հայաստանի հավաքականը վազել է 116 կմ մրցակցի 122կմ-ի դիմաց: 6 կմ-ը նման խաղում զգալի տարբերություն է: Բայց դա խնդիր չէ: Այս թիմը կարող է հաղթել:
Ես վստահ եմ՝ մենք կարող ենք հաղթակարել ընտրական փուլի արգելքը, բայց մենք ունենք ներուժ՝ ի կատար ածելու երազանքը: Մենք ունենք շատ ուժեղ հարձակման գիծ, բայց եթե չգտնենք արտերկրում հանդես եկող հզոր պաշտպաններ, ապա պետք է աշխատենք այս ֆուտբոլիստների հետ:
Սիլվան խաղում է Բրազիլիայի հավաքկաանում: Այս տղաները խաղում են այնքան, որքան կարողանում են: Մենք պետք է աշխատենք նրանց հետ: Պետք է ձգտենք բարելավել նրանց խաղը, նրանց ներշնչել վստահություն: Ես ներկա եմ եղել Հայաստանի առաջնության երեք խաղերի: Հիմա լուրջ չի լինի առաջնության մասին վերջնական կարծիք հայտնելու համար:
Ինձ համար հետաքրքիր է բացահայտել Հայաստանը: Մայիսին այստեղ կժմաանեմ կնոջս հետ: Բայց իմ գլխավոր խնդիրը հավաքականին «Եվրո-2016» դուրս բերել է. դա երազանք է:







































