Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Հարցազրույց Վիկտոր Յանուկովիչի հետ

Բարև Ձեզ պարոն Յանուկովիչ:

– Բարև ձեզ:

Ինչպե՞ս եք:

– Առայժմ լավ:

Ասում էին` Դուք մահացել եք:

– Այո, մի քանի օր առաջ արթնացա և իմացա, որ մահացել եմ:

Դուք նամակ էիք գրել, որով խնդրել էիք Վլադիմիր Պուտինին զորք մտցնել Ղրիմ:

– Այո, մահանալուց առաջ ես նամակ էի գրել: Ինձ արդեն ասել են:

Իսկ հետո ինչպե՞ս կենդանացաք:

– Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց և ասաց, որ ես կենդանի եմ:

Պարոն Յանուկովիչ, Կիևից ի՞նչն եք ամենից շատ կարոտում:

– Իմ իշխանությունը:

Բայց դուք այլևս իշխանություն չունեք այնտեղ:

– Դրա համար էլ կարոտում եմ:

Իսկ հնարավոր չէ՞ր կանխել հեղափոխությունը:

– Գիտե՞ք, հեղափոխությունը նման է թմրամոլության:

Ինչպե՞ս:

-Սկզբում մտածում ես` երբ ուզես կկանխես այն, հետո երբ ուզում ես կանխել, արդեն ուշ է լինում:

Հայաստանում շատերն են ոգևորվում Ուկրաինայի հեղափոխությամբ, երազում են, որ այստեղ էլ լինի հեղափոխություն:

– Մի անեկդոտ պատմե՞մ:

Պատմեք:

– Անապատ: Մի սևամորթ տղա քայլում է` հյուծված, ծարավ: Հանդիպում է ջինին: Ջինը ասում է` 3 ցանկություն ասա և ես կիրագործեմ: Տղան թե` «Ուզում եմ լինել սպիտակ, մոտս միշտ ջուր լինի և շրջապատված լինեմ կանանցով: Ջինը կատարում է ցանկությունը. Տղան դառնում է սպիտակ զուգարանակոնք կանացի զուգարանում:

Ի՞նչ եք ուզում ասել:

-Զգույշ եղե՛ք ձեր երազանքներում, նրանք կարող են իրականանալ, բայց ոչ այնպես ինչպես դուք էիք պատկերացնում:

Ներեցե՛ք պարոն Յանուկովիչ, ինձ զանգում են:

– Այո, հանգիստ խոսե՛ք:

Ալո, այո ես եմ, այո… Պարո՛ն Յանուկովիչ, Հայաստանի ոչ իշխանական ուժերն էին: Նրանք միավորվել էին և զանգահարել ինձ, որ ձեզ փոխանցեմ իրենց առաջարկը:

– Ի՞նչ առաջարկ:

Ասում են, դարձե՛ք Հայաստանի նախագահ:

– Ինչու՞:

Դե նրանք ցանկանում են հեղափոխություն անել, բայց չի ստացվում: Եթե դուք դառնաք նախագահ, հեղափոխությունը կստացվի և ձեզ կվռնդեն իշխանությունից:

– Բայց…

Հա, վերջում էլ ասացին` ինչո՞վ է Հայաստանը պակաս Ուկրաինայից:

– Լավ, կմտածեմ:

Իսկ ի՞նչ կանեիք եթե ժամանակը հետ տայիք, պարո՛ն Յանուկովիչ:

– 3 տարի առաջ, Մոնտե Կառլոյում 5 միլիոն տարվեցի, դա հետ կբերեի:

Հաճա՞խ եք խաղում:

– Երբեմն հաճախ: Ի դեպ, ձերոնք էլ էին այնտեղ:

Նրանք է՞լ տարվեցին:

– Այո:

Քանի՞ միլիոն:

– Նրանք խաղում էին տարածքների, գործարանների, գույքի վրա:

Իսկ ովքե՞ր էին:

– Չեմ կարող ասել, ներեցե՛ք:

Պարո՛ն Յանուկովիչ, Ձեզ չի՞անհանգստացնում Ձեր հեղինակությունը:

– Այսի՞նքն:

Դե, Դուք անհաջողակ նախագահ եք:

– Այո, բայց ես անհաջողակ միլիարդատեր եմ:

– Ձեզ մոտ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր էր:

– Այո:

– Իսկ ինչու՞ իշխանությունները չէին պայքարում դրա դեմ:

– (ծիծաղում է):

– Ինչու՞ եք ծիծաղում:

– Իսկ ինչպե՞ս կարող է հասարակաց տունը պայքարել մարմնավաճառության դեմ:

– Դուք չե՞ք վախենում Քադաֆիի ճակատագրին արժանանալ:

– Քադաֆիի ճակատագրին բոլոր նախագահներն էլ կարող են արժանանալ: Հարցն այն է, թե ու՞մ ձեռքերում նրանք կհայտնվեն անօգնական ժամանակ:

Դուք վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել պարոն Պուտինին:

– Մի քանի օր առաջ, իր առանձնատան նկուղում:

 – Ի՞նչ էիք անում նկուղում:

 – Նա մի մեծ նկուղ ունի, որտեղ գտնվում են Նապոլեոնի, Հիտլերի, Ստալինի և այլոց խրտվիլակները: Նրանք բոլորը նստած են կլոր սեղանի շուրջ, իսկ կենտրոնական մասում նստում է Պուտինը և նրանց հետ քննարկում աշխարհի ճակատագիրը:

 – Իսկ նրանք խոսու՞մ են:

 – Նրանք լռում են, բայց չէ՞որ լռությունը համաձայնության նշան է:

 – Իսկ այդ օրն ի՞նչ որոշեցին:

 – Նիստը կիսատ մնաց:

 – Ինչու՞:

 -Տիկին Մերկելը զանգեց պարոն Պուտինին, նա էլ ասաց որ խորհրդակցության է Նապոլեոնի, Ստալինի և Բիսմարկի հետ:

 – Հետո՞:

 -Հետո տիկին Մերկելը զայրացած ասաց` «պարոն Պուտին, Դուք կորցրել եք իրականության զգացումը» ու դրեց լսափողը: Իսկ երբ ես վերադարձա, պարոն Պուտինը Հիտլերի հետ գնացել էր Երուսաղեմ` աղոթելու:

 – Իսկ Դուք ու՞ր էիք գնացել:

 – Գնացել էի պարոն Չերչիլի համար կոնյակ բերելու:

 – Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, պարո՛ն Յանուկովիչ:

 – Ես ապրելու տեղ չունեմ, ինձ հետևում են:

 – Դիմե՛ք Վլադիմիր Վլադիմիրովիչին:

 – Օ ո՛չ, ես նրանից եմ փախչում:

 – Ինչու՞:

 – Նա ինձ ճնշում է, ստիպում է մահանալ և հետո կենդանանալ, նամակներ գրել տարատեսակ: Ասում է, որ կուղարկի Մայդան, եթե խելոք չպահեմ ինձ: Ինձ ասում է փալաս: Իր հեռախոսի մեջ անունս գրել է փալաս: Նա նույնիսկ երազներում է գալիս ու տանջում ինձ: Խնդրում եմ, օգնե˜ք ինձ:

 – Իսկ Դուք փորձե՞լ եք դիմել Հայաստանի իշխանություններին:

 -Այո, ես զանգեցի Հայաստանի նախագահական նստավայր, բայց միացավ Կրեմլի օպերատորը:

 – Եվ ի՞նչ ասաց:

 -Ասաց, որ Հայաստանը ժամանակավորապես անհասանելի է: Հետո տղայիս խնդրեցի, որ Եվրոպայից զանգի:

 – Եվ ի՞նչ ասաց օպերատորը:

 -Ասաց` Հայաստանը անջատված է, կամ գտնվում է ռադիո ծածկույթից դուրս:

 – Պարո՛ն Յանուկովիչ, ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի իշխանություններին:

 – Իսկ կարո՞ղ եմ երգելով:

 Իհարկե:

 – Прощай, родная мать,

 Не смог твой сын понять,

 Совсем элементарного,

 НЕ НАДО ВОРОВАТЬ.

 –Պարո՛ն Յանուկովիչ, ես Ձեզ 3 լուր ունեմհայտնելու` մեկըլավ, մեկըսովորական, իսկմյուսըվատ: Որի՞ցսկսեմ:

 – Սկսե՛ք լավից:

 Այս հարցազրույցը իմ երեևակայության մեջ է: Հարցազրույցից հետո Դուք կարող եք մնալ այստեղ: Այստեղ շատ ապահով է, Ձեզ ոչ ոք չի վնասի:

 – Իսկապե՞ս: Ի˜նչ հրաշալի է:Ես կմնամ, շնորհակալ եմ շատ: Կարևորը Պուտինից հեռու լինեմ: Իսկ սովորակա՞ն լուրը:

 – Ես հարցազրույցներ եմ վերցնում տարբեր հայտնի մարդկանցից, իսկ հարցազրույցից հետո նրանք բոլորով մնում են այստեղ, միասին:

 – Շատ լավ: Իսկ վա՞տ լուրը որն է:

 

Իմ նախորդ ֆուտուրիստական հարցազրույցը Վլադիմիր Պուտինի հետ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում