Իրաքում ահաբեկչությանը զոհ են դարձել 32 մարդ, ևս 147-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ նշվում էր 12 զոհի և 60 վիրավորի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Էլ Հիլլա քաղաքի վերահսկիչ անցակետում:
Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել ավտոմեքենային ամրակցված պայթուցիկ սարքը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մերձակայքում գտնվող տասնյակ այլ ավտոմեքենաներ:









































