Լեհական ընկերությունը սարք է մշակել, որը թույլ է տալիս քունն առնել 2-3 ժամվա ընթացքում:
Սարքավորումը, որն արտաքինից իրենից ներկայացնում է հաղորդիչներով դիմակ, օգտագործվում է քնի քարտեզը կազմելու համար: Հաղորդիչները չափում են օրգանիզմի կենսաբանական ազդանշանները:
Հավաքված տվյալները փոխանցվում են սմարթֆոնին, և հատուկ ծրագիրը ստեղծում է, այսպես կոչված, օգտատիրոջ քնի քարտեզը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:








































