Սևաստոպոլի քաղխորհուրդը հինգշաբթի կայացած արտահերթ նիստին` Սևաստոպոլը որպես սուբյեկտ Ռուսաստանի կազմին միացնելու մասին որոշում է կայացրել` հաղորդում է խորհրդի կայքը:
Բացի այդ, խորհուրդն աջակցել է Ղրիմի ինքնավար հանրապետության` հանրաքվե անցկացնելու գաղափարին և որոշում է կայացրել մասնակցել մարտի 16-ին նշանակված հանրաքվեին:
Քաղխորհուրդը կազմավորել է նաև հանրաքվե անցկացնելու քաղաքային հանձնաժողով, որի կազմում գտնվում է 17 մարդ և Սևաստոպոլի քաղաքային պետական ադմինսիտրացիայի ֆինանսական վարչությանը ստանձնել է ապահովել հանրաքվեի նախապատրաստումը և անցկացումը Սևաստոպոլ քաղաքի բյուջեի հաշվին:







































