ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրթիռակիր կործանիչը Սև ծով է ուղևորվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունն արել է ՌԾՈՒ-ի մամլո քարտուղարը:
Նշվում է, որ ռազմական նավի վրա 300 նավաստի կա: Այն Սև ծով է ուղևորվել Բուլղարիայի և Ռումինիայի հետ կնքված պայմանագրով զինավարժություններ անցկացնելու նպատակով:
Մամլո քարտուղարի խոսքերով՝ ՌԶՈՒ-ի նավի այցելությունը կապված չէ Ուկրաինայի իրադարձությունների հետ:









































