Ղրիմի Գերագույն խորհուրդը այսօր արտահերթ նիստում որոշում է կայացրել ստեղծել մի շարք նախարարություններ ու այլ պետական մարմիններ, որոնք լուծելու են այն հարցերը, որոնք նախկինում մտնում էին Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների լիազորությունների մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով խորհրդարանի մամլո ծառայությանը:
Մամլո ծառայության տվյալով՝ Ղրիմում կստեղծվի սեփական արդարադատության, ՆԳՆ-ի, արտակարգ իրավիճակների նախարարություններ, կենսաթոշակային հիմնադրամ, հարկային ծառայություն, բանտային ծառայություն, մաքսային ծառայություն, դատախազություն, անվտանգության ծառայություն, ինչպես նաև սոցիալական ապահովության ու հաշմանդամների պաշտպանության սոցիալական ապահովության հիմնադրամներ:







































