Սիրիան Իսրայելին մեղադրել է Գոլանի բարձունքներում զորքերի բաժանարար գծի մասին համաձայնագիրը խախտելու մեջ: Ինչպես հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը, չորեքշաբթի Իսրայելի զորքերը չորս հրթիռ են արձակել Ալ-Համիդիյա բնակավայրի մզկիթի և դպրոցի վրա:
Նույն օրը տանկերից կրակ է արձակվել Ալ-Հուրիյա սահմանային անցակետի վրա: Զինված հարձակումների հետևանքով վիրավորվել է 11 մարդ՝ 7 զինծառայող, 4 խաղաղ բնակիչ, նշում է գործակալությունը:
Սիրիացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ ագրեսիվ նոր ակցիան ձեռնարկվել է այն պահին, երբ սիրիական զորքերը հզոր հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին, ինչը հաստատում է, որ Իսրայելն աջակցում է վերջիններիս:







































