Friday, 03 07 2026
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

Շահարկում են անունը․ «Եթե նման պահ գա, Ծառուկյանն ինքը կարող է էդ մասին խոսել»

Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խուսափում է իրեն ու իր ղեկավարած կուսակցությանը ընդդիմություն անվանել, ՀԱԿ-ը շտապում է նրան ընդդիմության հավանական լիդերի ու բուրժուադեմոկրատական հեղափոխության հավանական առաջնորդի թեկնածու դարձնել: Տպավորությունն այն է, որ անհիմն շահարկվում է Գագիկ Ծառուկյանի անունը:

«Ոմանք իրավիճակը ուզում են խառնել, տարբեր նախադասություններ կազմել: Եթե նման պահ գա, Գագիկ Ծառուկյանը ինքը կարող է էդ մասին խոսել»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` շարունակելով. «Իսկ մնացածի խոսքերը ես չեմ կարող ընդունել հիմք: Եթե նման իրավիճակ լինի կամ նման պահանջ լինի, ինքը` Գագիկ Ծառուկյանը էնպիսի հնարավորություն ու հզորություն ունի, որ ինքը կարող է ասել: Էս պահին ինքը չի արտահայտել իր միտքը, և դրա վերաբերյալ մտածել, ով ինչ է ասում, առնվազն անհեռանկար է»:

ԲՀԿ-ականից հետաքրքրվեցինք, թե Գագիկ Ծառուկյանը այս կամ այն կերպ երբևէ ցանկություն դրսևորե՞լ է ինչ-որ պահի ընդդիմության լիդերությունը ստանձնել կամ կարո՞ղ է ղեկավարել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: «Ես հակված չեմ մտածել` ով ինչ է ասում Գագիկ Ծառուկյան անձի վերաբերյալ: Ես մեր համատեղ աշխատանքից մի բան գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանին ես ճանաչում եմ որպես մի անձնավորության, որն ունի մտահոգություն իր ազգի, իր ժողովրդի, իր պետության համար: 25 հազար մարդ այսօր աշխատում է այն տիրույթում, որը ղեկավարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,- ի պատասխան ասաց Վարդան Բոստանջյանը:

ԲՀԿ-ականից նաև հետաքրքրվեցինք, թե ինքը նման հեռանկար տեսնո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ընդդիմության առաջնորդ դառնալ կամ անգամ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել: «Որտե՞ղ է սպասվում բուրժուադեմոկրատական հեղափոխություն»,- հարց ուղղեց Բոստանջյանը` շարունակելով. «Ես դժվար եմ հասկանում հեղափոխություններից, բայց ես հասկանում եմ մի բան, որ եթե նման որևէ ցանկություն կամ միտում լինի, դրա վերաբերյալ էդ ձևի հզոր մարդիկ կարող են արտահայտվել»:

Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդը նաև Սերժ Սարգսյանի կողքին է այսօր, միջոցառումների է մասնակցում և այլն, Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Ընդհանրապես ինքը պետականաշինության գործում միշտ էլ եղել է առաջամարտիկների շարքում: Ինչ է նշանակում` էս մեկի կողքին կամ մյուսի կողքին: Ինքը ամեն լավ բանի կողքին է»:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի հավատում բուրժուադեմոկրատական հեղափոխությանը: «Մենք ո՞ր հասարակարգում ենք ապրում, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անենք, ես չեմ հասկանում: Ինչ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ինչ բառեր եք հորինում, ես չեմ հասկանում: Ես չգիտեմ` ինչ է նշանակում` բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Որ Ծառուկյան Գագիկը էսօր ժողովրդի կողմից ամենաընդունված անձանցից մեկն է, դա միանշանակ է»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Մեր հարցին` Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալու ծրագիր ունե՞ն, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը միշտ հայտարարել է, որ լինելու է ժողովրդի կողքին և բազմիցս ասել է, որ երբ երկրում ամեն ինչ նորմալ կլինի, ինքը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի: Այսօր Ծառուկյանը ժողովրդի կողմից ամենաընդունված անձերից մեկն է և միշտ ասել է, որ լինելու է ժողովրդի կողքին»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ժողովուրդ ասելով` Լյովա Խաչատրյանը նաև Սերժ Սարգսյանի՞ն ի նկատի ունի, քանի որ Գագիկ Ծառուկյանը նաև Սերժ Սարգսյանի կողքին է և երբևէ չի ասում, որ կարող է դեմ գնալ իշխանությանը կամ Սերժ Սարգսյանին: «Ես ժողովուրդ ասելով` ի նկատի ունեմ ողջ հայ ժողովուրդը: Մեծամասնությունը ինչ դիրքորոշում կունենա, այդ դիրքորոշումն էլ կպաշտպանի ԲՀԿ-ն, կարծում եմ»,- ասաց ԲՀԿ-ականը` բացատրելով. «Հայաստանը շատ փոքր երկիր է: Բոլորը միմյանց ճանաչում են, միմյանց կողքին են: Բայց արտաքին-ներքին քաղաքականության առումով, հնարավոր է կարծիքները տարբեր լինեն: Դա չի խանգարում, որ մարդիկ միասին լինեն աշխատանքի բերումով կամ որպես ԱԱԽ անդամ, որպես խոշոր կուսակցության ղեկավար, որպես ՀՀ քաղաքացի շփվեն: Եվ մեկը մյուսի հետ խառնել պետք չի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում