Այսօր, երբ իշխանական ողջ էլիտան, ԵԿՄ վարչությունը և տարբեր իշխանական դեմքեր հեռացել էին Եռաբլուրից, ու այլևս ոչ ոք չկար, սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանին ծաղկեպսակ դնելու էին գնացել ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար, Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք:
«Ես համոզված եմ, որ եթե Վազգենը կենդանի լիներ իր 55 ամյակի օրը, մեր տրամադրությունը ահավոր բարձր կլիներ, և մեր տրամադրության բարձրությունը պայմանավորված կլիներ երկրի իրավիճակից: Վազգենի ժամանակ երկրում գաղջ մթնոլորտ չէր լինի: 100 տոկոս եմ ասում»,- ասաց նախկին ոստիկանապետ, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը:
Նրա խուսափեց պատասխանել օրերս ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած որոշ դիտարկումներին: Այսօր այդ օրը չէ՝ ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում









































