Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մոտ օգնականներից մեկը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունների կասկածանքով: Այս մասին փոխանցում է The Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ ճաղերի հետևում է հայտնվել նախկին խորհրդական Պատրիկ Ռոկը, ով զբաղվել է նաև պոռնոգրաֆիայի դեմ պայքարի համար առցանց ֆիլտրերի ստեղծման հարցերով:
Պաշտոնյան ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունն անցած ամիս ուսումնասիրել է վարչապետի նստավայրի համակարգիչները: Միջադեպից անմիջապես հետո օգնականը հրաժարական էր տվել:









































