Friday, 03 07 2026
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի

Հանրային լսումներ՝ «գալչկայի» համար. Հարկային այս օրենսգիրքը արգելակում է մեր տնտեսությունը

Այսօր Ազգային ժողովում կազմակերպվել էին «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումներ։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ հանրային լսումներն աչքի ընկան անկազմակերպվածությամբ և ձևականությամբ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, նա նշեց, որ հանրային լսումները պետք է լինեն հրապարակային, և ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել: «Շատ քաղաքացիներ էին նախօրոք գրանցվել Հարկային օրենսգրքի շուրջ այս հանրային լսումներին մասնակցելու համար, սակայն հանձնաժողովի նախագահը ընտրանքային սկզբունքով ցուցակից դուրս էր թողել շատերին, նրանք եկել էին ԱԺ մուտքի մոտ և իմացել, որ ցուցակում ընդգրկված չեն՝ հայտնվելով անհարմար դրության մեջ, այն դեպքում, երբ դահլիճը կիսադատարկ էր:

Սա սխալ մոտեցում է, և խորհրդարանի ղեկավարությունը պետք է համապատասխան գնահատական տա այս իրավիճակին: Եվ երկրորդ՝ այնպես էր կազմակերպված, որ հարց ու պատասխանին շատ քիչ ժամանակ էր տրված, և շատերը, այդ թվում նաև ես, հնարավորություն չունեցանք հարցադրումներ ներկայացնելու»,- նշեց Ս.Պարսյանը՝ ընդգծելով, որ այս հանրային լսումները, կարելի է ասել, «գալչկայի» համար էին:

Նա նաև հավելեց, որ Կենտրոնական բանկին հաջողվեց լոբբինգի արդյունքում այս կառավարության օրոք հարկերի համահարթեցման նախագիծը բերել. «Այս փոփոխություններով Հարկային օրենսգիրքը չի բխում հասարակության լայն շերտերի շահերից, նպատակն է ստեղծել տնտեսության մեջ խնայողություններ»:

«Քաղաքացի, բիզնես, հարկատու» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Էդուրադ Բադալյանի գնահատմամբ՝ հարկերի համահարթեցման նախագիծը չի նպաստելու տնտեսվարողների ստվերից դուրս գալուն կամ նպաստելու է շատ քիչ չափով. «Նախագծում ներկայացված է, որ աշխատող բնակչության 65 տոկոսը մոտ 150 000 դրամ աշխատավարձ է ստանում, ակնհայտ է, որ այս փոփոխություններով հիմնականում հարկային բեռը թեթևանում է 2 մլն և ավելի աշխատավարձ ստացող անձանց համար, որոնց թիվը մոտ 2000-ի է հասնում: Այսինքն՝ աշխատողների 65 տոկոսին այս փոփոխությունը չի անդրադառնում, այն դեպքում, երբ բարձր աշխատավարձով աշխատողների ոլորտում ստվերն ամենաքիչն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում