«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Ղազարյանը կարծում է, որ իր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ճիշտ է ՀՀ-ի ապագան կառուցել դեպի Եվրոպա, բայց քանի որ կա անդամակցության պայմանագիր, պետք է ելնել այդ կետից և այն օգտագործել ի շահ ՀՀ-ի զարգացմանը։
«Քանի որ պայմանագիրն արդեն գոյություն ունի, այն պետք է օգտագործվի երկկողմանի, շատ դեպքերում պայմանագիրը գործում է միակողմանի և ամբողջ շեշտը դրվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։ Պետք է շտկել այդ բացը, որպեսզի լինի լիարժեք համագործակցություն»,-ասաց նա։









































