Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

«Հայաստանի շուրջ թանձրանում է պատերազմական ժայթքումներով հղի մթնոլորտը»

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայաստանի շուրջ թանձրանում է պատերազմական ժայթքումներով հղի մթնոլորտը:

Ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմանները մեզ համար լուրջ մարտահրավերներ են պարունակում, ինչը նշանակում է, որ երկրի կառավարումը ցանկացած պահի կարող է անհրաժեշտաբար անցնել արտակարգ իրավիճակում գործելու ռեժիմի: Արտակարգ պայմաններում երկրի կառավարման արդյունավետությունը ոչ միայն կախված է կառավարիչների անձնական կամային, մասնագիտական ու բարոյահոգեբանական որակներից, այլև նրանից, թե երկրի քաղաքացիները որչափ են իրենց վստահում և որքանով են պատրաստ կատարել իշխանության կողմից իրենց ներկայացվող պահանջներն ու աջակցել կառավարիչների նախաձեռնած միջոցների իրականացմանը:

Այսինքն՝ արտաքին մարտահրավերներին հնարավորինս արդյունավետորեն դիմակայելու համար երկրի կառավարիչները պետք է մասնագիտորեն հմուտ լինեն ու վայելեն համաքաղաքացիների լիարժեք վստահությունն ու աջակցությունը: Իմաստ չեմ տեսնում այժմ այստեղ քննարկել Հայաստանի այսօրվա կառավարիչների մասնագիտական մակարդակը՝ այստեղ հնարավոր է և տարընթերցումներ լինեն: Շատ ավելի կարևոր է այն, որ իշխանությունը չի վայելում սեփական քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունն, ինչն արտաքին աշխարհից եկող վտանգների հանդեպ մեզ դարձնում է անպաշտպան ու խոցելի:

Թերևս պահն է եկել, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն երկրի դիմադրողականությունն ապահովող կանխարգելիչ քայլեր: Այս համատեքստում կարող է օգտակար լինել ընդդիմադիրների կողմից ստվերային կառավարության ձևավորումը:

Բնականաբար, ստվերային կառավարություն ասելով, նկատի չունեմ ընդհատակում գործող մի ինչ-որ գաղտնի կառույց՝ ընդդիմադիրները պարզապես պետք է գործող իշխանության տապալման պարագայում երկրի կառավարման ղեկը վերցնելու առարկայական և անձնավորված հայտ ներկայացնեն հանրությանը և ցույց տան, որ ունակ են ազգային համաձայնության կառավարություն ձևավորել ու ստանձնել երկրի համար պատասխանատվությունը:

Պարզ է, որ այդ ստվերային կառավարության անդամները պետք է հայտնի լինեն իրենց մասնագիտական ու բարոյական արժանիքներով: Սա այն նվազագույնն է, ինչը հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն գալիք հնարավոր փորձություններին ընդառաջ՝ նաև այդպիսով հավաստելով սեփական գործունակությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում